Հարգելի գործընկեր
«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական
ընկերությունն սկսել է պաշտոնական տեղեկագրերի 2012 թվականի
բաժանորդագրությունը:
Պաշտոնական տեղեկագրերը
իրավական դաշտում միակ պաշտոնական սկզբնաղբյուրն են, և
իրավաքաղաքացիական, տնտեսական հարաբերության յուրաքանչյուր փաստաթուղթ պետք
է հիմք ունենա պաշտոնական տեղեկագրերը:
Տեղեկագրերի տարեկան բաժնեգինն արժի
186.000 (մեկ հարյուր ութսունվեց հազար) դրամ (շուրջ 102 տեղեկագիր):
«ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է
յուրաքանչյուր չորեքշաբթի:
Այն ներառում է.
·
Միջազգային պայմանագրերը
·
Հայաստանի Հանրապետության
օրենքները
·
Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
Նախագահի հրամանագրերը
·
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի
որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
Նախագահի կարգադրությունները
·
Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
վարչապետի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի դատական ակտերը
·
Արդարադատության խորհրդի
որոշումները:
«ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»
հրատարակվում է յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին:
Այն ներառում է.
·
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի հանձնաժողովի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները
·
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները
·
Հայաստանի Հանրապետության
նախարարների հրամանները
·
Երևանի քաղաքապետի որոշումները
կամ կարգադրությունները
·
Հայաստանի Հանրապետության
մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:
Տեղեկագրերը ունեն նաև էլեկտրոնային
հրատարակություն: Տարեկան բաժնեգինն արժի 24.000 (քսանչորս հազար) դրամ:
Հատավաճառության դեպքում մեկ սկավառակն արժի 2.000 (երկու հազար) դրամ:
Ձեռք բերելով պարբերաբար հրատարակվող
տեղեկագրերը` Դուք մեծապես կտիրապետեք հանրապետության օրենսդրական դաշտին:
Ակտիվ համագործակցության դեպքում Ձեզ անվճար
կտրվեն ընկերության կողմից հրատարակվող զանազան օրենսդրական փաթեթներ:
Բաժանորդագրության համար դիմել`
544441:
*
Երևան 0010, Տիգրան Մեծի 4
5-րդ սենյակ