Մեր մասին
1997 թվականից Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ
ակտերի տեղեկագիր» պարբերականների հրատարակումն իրականացնում է «Պաշտոնական
տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը:(կանոնադրություն)
Ի կատարումն «Իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի` 2002 թվականի հունիսից
«ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի‚ «ՀՀ
գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչուր ամսվա 1-ին և 15-ին,
եռամսյակը մեկ`«Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի
ժողովածուն»: Հրատարակվում է նաև «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը», իսկ
իրավական ակտում բազմաթիվ փոփոխությունների կամ լրացումների դեպքում`
կատարվում է պաշտոնական վերահրատարակություն:
Ըստ անհրաժեշտության հրատարակվում են
տեղեկագրերի արտահերթ համարներ:
Տեղեկագրերը վաղուց դարձել
են օրենսդիր, գործադիր մարմինների, դատական համակարգի և հանրության սեփականությունը:
«Պաշտոնական տեղեկագիր» վերտառությամբ հրատարակված բոլոր օրենսգրքերը բարձր
վստահություն են ձեռք բերել սպառողների միջավայրում: Ընկերությունը շնորհակալ է իր
սպառողին և ընթերցողին, որոնց դիտողությունների, առաջարկությունների հաշվառումով
այսօր այն գործում է իբրև մասնագիտացված կառույց:
Համաշխարհային բանկի և ՀՀ
արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2005 թվականից գործում է Հայաստանի
Իրավական Տեղեկատվական Համակարգը (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS)